Փաշինյանը շնորհավորել է Ռուսաստանի նորանշանակ վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետ նշանակվելու կապակցությամբ, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը վճռականորեն տրամադրված է ակտիվ համագործակցության Ռուսաստանի Դաշնության նոր կառավարության հետ՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով գործընկերության հետագա ամրապնդման համար, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրման խորացման ուղղությամբ:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք հարստացնել հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության օրակարգը և նոր ազդակ հաղորդել մեր բազմակողմ համագործակցությանը՝ հիմնված մեր երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա»,- ասված է ուղերձում:

․․․

Միխայիլ Միշուստինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից վարչապետի պաշտոնում նշանակվել է այսօր՝ Պետդումայի հավանությունը ստանալուց հետո։ 

Երեկ Ռուսաստանի կառավարությունը՝ Դմիտրի Մեդվեդևի ղեկավարությամբ, հրաժարական էր ներկայացրել, ինչից հետո նախագահ Պուտինը առաջադրել էր Միշուստինի թեկնածությունը։

#CivilNet #News