Հատուկ քննչական ծառայությունում Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը չի հարցաքննվել և որևէ դատավարական կարգավիճակ չի ունեցել. ՍիվիլՆեթին տեղեկացրեց Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Հունվարի 17-ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։ Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։
Գեորգի Կուտոյանը 39 տարեկան էր։ Որպես ԱԱԾ տնօրեն պաշտոնավարել է 2016թ. փետրվարի 12-ից մինչև 2018թ. մայիսի 10-ը։
#ՍիվիլՆեթ #Լուրեր