Ղարաբաղյան կարգավորման գործընթացում որոշակի տեղաշարժեր կան․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում որոշակի տեղաշարժեր կան: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ կայքում զետեղված ԶԼՄ-ների հարցերի պատասխաններում, որոնք պատրաստվել են, բայց չեն հնչել 2019-ին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքների վերաբերյալ արտգործնախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսի ժամանակ։

«Առաջընթաց կա փոքր քայլերի  իրականացման հարցում, ինչի շուրջ պայմանավորվել են [Հայաստանի և Ադրբեջանի] արտաքին գործերի նախարարները 2019-ի ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ՝ որպես զարգացում 2019-ի մարտին Վիեննայում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների։  Սահմանին և շփման գծում իրադրությունը շարունակում է մնալ հարաբերական հանգիստ: Երևանի և Բաքվի միջև գործում է թեժ գիծ»,- նշել են նախարարությունում:

«Կարծում ենք՝ այս ամենը վկայում է այն մասին, որ կողմերը մտադիր են կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ բնակչությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ»:

«Սակայն կարգավորման էության հարցում առաջընթաց առայժմ չի հաջողվել»,- նշել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում ՝ հույս հայտնելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև առարկայական խոսակցությունը կվերսկսվի:

#CivilNet #News