Հայաստանի գործող և բոլոր նախկին իշխանությունների միջև երկխոսության խիստ կարիք կա․ Արսեն Խառատյան

Թբիլիսիի «Ալիք մեդիա» տեղեկատվական հարթակի հիմնադիր Արսեն Խառատյանը, որը կարճ ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր, կարծում է, որ Հայաստանի գործող և բոլոր նախկին իշխանությունների միջև երկխոսության խիստ կարիք կա։ Միևնույն ժամանակ, Խառատյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը դիտարկում է իրավական հարթության մեջ և նախադեպը չունեցող հետխորհրդային տարածքում։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Խառատյանը անդրադառնում է գործող իշխանությունների արված և չարված գործերին։ Մասնավորապես, նա նշում է, որ ինստիտուցիոնալ բարեփոխումների առումով Հայաստանը շատ է դանդաղում։

#Հարցազրույց

Մեկնաբանել