«Իրավական անորոշությունները ձեզ ծայրից ծայր ցույց են տրվել՝ առաջին ընթերցումից առաջ, հետո, ընթացքում, միշտ։ Գնացե՛ք, նայե՛ք պետաիրավական նիստի ձայանգրությունները։ Ընդունում ենք օրենք, որը դառնալու է թուղթ, ենթամշակույթի դեմ չի կարողանալու պայքարել, իրավապահ մարմինները չեն կարողանալու այն կյանքի կոչել». Ազգային ժողովի հունվարի 21-ի նիստին Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար էդմոն Էդմոն Մարուքյանը հակադարձեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի այն պնդմանը, որ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծում իրավական անորոշության օրինակներ ցույց չեն տրվել։
#ԱզգայինԺողով