«Օրենքով գող» լինելը պաշտոնապես արգելվեց. ԱԺ–ն ընդունեց նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց քրեական «օրենքով գողերի» ու «քրեական հեղինակությունների» մասին օրենքի նախագիծը, որի շուրջ երեկ ԱԺ նիստերի դահլիճում վիճաբանություն էր եղել պատգամավորների միջև։ ՀՀ կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց 73 կողմ, 20 դեմ և 15 ձեռնպահ ձայներով:

Մինչ քվեարկությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ ձեռնպահ է քվեարկելու օրենքի նախագծին:

Թեմայի շուրջ ՍիվիլՆեթի տաղավարում Թաթուլ Հակոբյանը զրուցել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ։

#CivilNet #News