Ուսումնասիրե՞լ քաղաքապետարանի «կամազ գեյթը», թե՞ ոչ. ԱԺ-ում քվեարկությունը տապալվեց

Ազգային ժողովի հունվարի 22-ի նիստում թեժ քննարկում ծավալվեց Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման շուրջ: Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը կարծում է, որ հանձնաժողովի ստեղծումը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը և դուրս է ԱԺ-ի լիազորություններից՝ գործընթացը համարելով «շոու»: Հանձնաժողովի ստեղծումը նախաձեռնած «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբացկությունների ներկայացուցիչները հայտարարում էին, որ կառավարող ուժը խոչընդոտում է քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրմանն ու բացահայտմանը, որոնց մասին հանրությունը տեղեկացավ մայրաքաղաքին «կամազաների նվիրատվության» աղմկահարույց լուրից: Նիստում ծավալվեց թեժ բանավեճ:

#CivilNet #ՍիվիլՆեթ #Ազգայինժողով

Մեկնաբանել