Նիկոլ Փաշինյանը ռեֆորմատոր չէ․ Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը օրերս հրապարակել էր ««Դուխի» ու «քյալլագյոզության» արանքում․ կայացած պետության ճանապարհը» վերնագրով հոդված, որտեղ անդրադարձել էր հետհեղափոխական շրջանում ռեֆորմների բացակայությանն ու դրա հետևանքներին։ Նահապետյանը ՍիվիլՆեթի Մկրտիչ Կարապետյանի հետ զրույցում ասում է՝ կառավարությունը չունի հարցի պատասխանը, թե ուր են ուզում գնալ, ինչ ճանապարհով և ում հետ։ Որպես օրինակ նա նշում է այն, որ կառավարությունը քաղաքականություն է հռչակել ծննդատների օպտիմալացումը, այնինչ մարզերում կառավարության քաղաքականությունը իրագործող անձերը՝ մարզպետը, խոչընդոտում է այս քաղաքականությանը։

#Հարցազրույց

Մեկնաբանել