Փոխանակման կետերում շատ լուրջ ստվեր կա. ԿԲ փոխնախագահ

ԱԺ-ում հունվարի 22-ին կառավարության ներկայացրած «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ իրականացնելու մասին հարցի քննարկմանը խոսվեց տարադրամի փոխանակման կետերի գործունեության մասին, որտեղ, ըստ ԿԲ-ի, ստվերային շրջանառություն կա: «Փոխանակման կետերը հետընթաց են, և այնտեղ շատ լուրջ ստվեր կա: Սա ողջ աշխարհում միայն սահմանափակ անձանց, տուրիստների համար նախատեսված գործունեության տեսակ է»,- նշեց ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը: Նա կարևորեց արժութային շուկայում աշխատող ինստիտուտների գործունեության կարգարվորման ու ռիսկերի զսպման մասին, քանի որ Հայաստանի տնտեսությունը գերզգայուն է փոխարժեքի տատանումների նկատմամբ:

Մեկնաբանել