Արարատ Միրզոյանը նախազգուշացում է հայտարարել Ալեն Սիմոնյանին

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 22-ի նիստին նախազգուշացում է հայտարարել ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին:

Հունվարի 21-ից սկսած ԱԺ նստաշրջանն ընթանում է քաղաքական կրքերի բորբոքումներով, պատգամավորները միմյանց նկատմամբ երբեմն հնչեցնում են ոչ կոռեկտ, անգամ վիրավորական արտահայտություններ: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ի պատասխան նախազգուշացումներ է հայտարարում պատգամավորներին: Նախազգուշացման է արժանացել նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը.

«Ուզում եմ կանոնակարգ օրենքի նույն՝ արդեն հիշատակած հոդվածի և սահմանած իրավասությունների բերումով, նախազգուշացում սահմանել Ալեն Սիմոնյանին, ինքը գիտի՝ ինչի համար»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը՝ չբացատրելով, թե ինչի համար է հայտարարում նախազգուշացում:

Այսօր Արարատ Միրզոյանը նախազգուշացում էր հայտարարել ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի նկատմամբ ԱԺ նիստերի դահլիճում բանավեճից հետո:

ԱԺ նախագահը մեկ օր առաջ՝ հունվարի 21-ին, ԱԺ դահլիճում հրմշտոցի ու հայհոյանքների համար կարգապահական միջոց էր կիրառել նաև ԲՀԿ-ական չորս պատգամավորների նկատմամբ: Նրանք զրկվել էին հունվարի 21-ի նիստերին մասնակցելու իրավունքից:

#CivilNet #News

Մեկնաբանել