Կա գործիքակազմ՝ մոնոպոլ գործընթացներ թույլ չտալու․ Ավինյանը՝ Ucom-ի և Beeline-ի գործարքի մասին

Հունվարի 22-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գոռ Գևորգյանը հարց բարձրացրեց, թե ինչ տեղի կունենա հեռահաղորդակցության շուկայում Ucom ընկերության կողմից Beeline ձեռքբերման դեպքում։ Հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

#Ազգայինժողով