Գողական բարքեր և քաղաքական սատիրա. զրույց Սերգեյ Դանիելյանի հետ

Դերասան Սերգեյ Դանիելյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում անդրադառնում է Հայաստանի խորհրդարանին և կուսակցություններին, Հայաստանի քրեական ենթամշակույթին, կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը: Դանիելյանը, ընդհանուր առմամբ, գոհ է վարչապետ Փաշինյանից, սակայն դժգոհ է, որ այս կառավարությունը բարեփոխումներ չի իրականացնում: Դերասանը ցանկություն չունի երբևիցե լինել քաղաքականության մեջ և բավարարված է իր աշխատանքով՝ քաղաքական սատիրա, սթենդ-ափ շոու: Փետրվարին նա երկու ներկայացում կտա Լոս Անջելեսում:

#CivilNet #ՍիվիլՆեթ #Հարցազրույց