Մեկուկես տարվա ընթացքում 10 անգամ ավելացրել ենք «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը. Փաշինյան

Կառավարության հունվարի 23-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ այն լուրերին, թե կառավարությունը խոչընդոտում է դպրոցների տեխնոլոգիական զարգացմանը: Վարչապետն այդ պնդումները «մանիպուլյացիոն» որակեց և խոսեց թվերով: Ավելի վաղ «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հայտարարել էր, որ 2020-ի բյուջեով կառավարությունը գումար չի նախատեսել դպրոցներում նոր տեխնոլոգիական լաբորատորիաներ ներդնելու համար:

#CivilNet #ՍիվիլՆեթ #Կառավարությաննիստ

Մեկնաբանել