Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի

Կառավարության հունվարի 23-ի նիստում որոշում ընդունվեց՝ հունվարի 27-ի աշխատանքային օրը 2020 թվականի փետրվարի 1-ը` շաբաթ օրը, տեղափոխելու վերաբերյալ: Որոշմանն առարկեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Հայտարարվեց, որ որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից:

«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու, ինչպես նաև Բանակի օրվան` հունվարի 28-ին, նախորդող օրը միջոցառումներին պատշաճ պատրաստվելու անհրաժեշտությամբ:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ նման որոշումների կայացման պարագայում, երբ աշխատանքային օրը տեղափոխվում է շաբաթ, դպրոցներում դասերը կիսատ են արվում՝ շաբաթ օրն ազատ համարելով:

Փաշինյանն այս դիտարկմանն արձագանքեց կատակով. «Թող մի օր էլ երեխաները ֆուտբոլ խաղան»:

#ՍիվիլՆեթ #Լուրեր