Հայաստանում եղել է հեղաշրջման փորձ, եղել են պաշտոնանկություններ. ԱԽ քարտուղար

Հայաստանում եղել է հեղաշրջման փորձ, որը կանխվել է․ այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ զրույցում կառավարության նիստից հետո հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Այժմ որևիցե վտանգ չկա, դրանք տարբեր հետևանքներ են ունեցել, եղել են նաև պաշտոնանկություններ»,- հայտարարել է Գրիգորյանը։

Նա նշել Է, որ ներկայում քննություն է ընթանում, ու եթե կարիք լինի, կհարուցվի քրեական գործ։ 

«Ես կարող եմ ասել, որ առաջացել են խնդիրներ, նաև ողջամիտ կասկածներ են առաջացել, որ այդպիսի նպատակներ կան։ Դրանք կանխվել են»,- ասել է Գրիգորյանը ու հավելել, որ այդ փորձերը չեն եղել քաղաքական թիմի ներսից։

Մկրտիչ Կարապետյան

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի