ՀՔԾ-ն խուզարկություն է իրականացնում Հրայր Թովմասյանի բնակարանում. փաստաբան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում Հատուկ քննչական ծառայությունն իրականացնում է խուզարկություն, hայտնում է ՍԴ նախագահի պաշտպան Ամրամ Մակինյանը։

«Խուզարկության ավարտից հետո Սահմանադրական դատարանի նախագահի փաստաբանական թիմը հանդես կգա հայտարարությամբ»,- գրել է նա:

Հրայր Թովմասյանին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել արդարադատության նախարար եղած ժամանակ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։

Նա երկու անգամ հարցաքննվել է:

#CivilNet #News