Սոպրանո Ռուզան Մանթաշյանն այդուհանդերձ ելույթ կունենա Դրեզդենի փառատոնի շրջանակում

Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի հետ տեղի ունեցած սկանդալից հետո այդուհանդերձ ելույթ կունենա Դրեզդենի հայտնի Semper Opernball-ում․ այս մասին երգչուհին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Համոզված եմ եղել, որ մշակույթը սահմաններ չի ճանաչում և ուրախ եմ, որ այս համոզմունքը կիսվում է այդքան մարդկանց կողմից, ովքեր այս օրերին սատարեցին ինձ իրենց խոսքով և գործով։

Ադրբեջանցի տենորի պահանջով չեղարկվել է հայ սոպրանոյի ելույթը Դրեզդենի օպերային թատրոնում

Սիրով տեղեկացնում եմ իմ ունկնդիրներին, որ փետրվարի 7-ին Պ.Ի. Չայկովսկու Եվգենի Օնեգին օպերայից Տատյանայի արիայով հանդես եմ գալու Դրեզդենյան հայտնի Semper Opernball-ում»,- գրել է Ռուզան Մանթաշյանը։

Հայ սոպրանոյի առաջիկա ելույթի մասին հայտարարել է նաև Semper Opernball փառատոնը՝ նշելով, որ փետրվարի 7-ին 30-ամյա Մանթաշյանը կկատարի Տատյանայի արիան։

Սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ աշխատող գործակալությունը մեկնաբանել է Էյվազովի հետ միջադեպը

«Այսպիսով, Semper Opernball-ը հավատարիմ է մնում իր ընդհանուր փիլիսոփայությանը, ինչպես տարիներ շարունակ, խոսելով արվեստի լեզվով, միավորելով արտիստներին ու մշակույթները, կառուցելով կամուրջներ ազգերի, մշակույթների միջև»,- ասել է Semper Opernball-ի ղեկավար Հանս-Յոահիմ Ֆրեյը՝ ուրախություն հայտնելով Ռուզան Մանթաշյանի առաջիկա ելույթի կապակցությամբ և նշելով, որ այդ գաղափարին աջակցել են բոլոր արտիստները։ Համերգի ընթացքում հանդես կգա նաև ադրբեջանցի տենոր Յուզիֆ Էյվազովը։

#ՍիվիլՆեթ #Լուրեր