Երևանյան շրջիկ առևտուրը կենթարկվի նոր կարգավորումների

Ազգային ժողովի հունվարի 24-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Երևանում շրջիկ առևտրի ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխոթյունների փաթեթը: Նախագիծն ընդունվեց 74 կողմ, 41 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարալու մասին օերնսդրական փաթեթի նպատակն է կարգավորել շրջիկ առևտուրը Երևանում: Նախագածին դեմ քվեարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ պատճառաբանելով, որ այն հաշվի չի առնում շրջիկ առևտրի յուրահատկությունները:

«Նախագիծը թեև միտված է կարգավորելու շրջիկ առևտուրը, բայց հաշվի չի առնում բիզնեսի առանձնահատկությունները, և, ըստ այդմ, այս նախաձեռնությունը տանելու է նրան, որ շրջիկ առևտուրը կամ փակվելու է, կամ հանգեցնելու է մենաշնորհի», – ասաց ԼՀԿ խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

Բայցի այդ, նրա խոսքով, այս նախագիծը «շատ մեծ հայեցողական որոշումների տեղ է թողնում Երևանի քաղաքապետարանի համար, որպես համայնքի, ինչն անթույլատրելի է բիզնեսի համար»:

Համաձայն օրենսդրական փոփոխությունների՝ մեքենաներով կամ դրանց կցորդներով առևտուրը կունենա որոշակի սահմանափակումներ։ Առաջարկվում է ոլորտի կարգավորման լիազորությունը տալ Երևանի ավագանուն, որը պետք է հաստատի այն հիմնական վայրերը, որտեղ կարելի է իրականացնել շրջիկ առևտուր և դրա համար սահմանել տեղական տուրք՝ 50 հազար դրամի չափով:

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել