Ժամանակն է բացահայտել էներգետիկ ոլորտում «սև փողերով» դերակատարներին. քննարկում ԱԺ-ում

Ազգային ժողովի հունվարի 24-ի նիստում քննարկվում է էներգետիկ ոլորտում գործող ընկերությունների իրական սեփականատերերի հարցը, որոնք ունեն մինչև 10 տոկոս բաժնեմաս: Օրենսդրական փոփոխությունը հանքարդյունաբերության ոլորտում ընդունված նույնանման օրենսդրական փաթեթի փոփոխության շարունակությունն է: Կառավարությունն առաջարկում է օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգել մինչև հուլիսի 1-ը, ինչի հետ համամիտ չեն շատ պատգամավորներ: