Սա իմ խաչն է, որ ես պիտի տանեմ․ Հրայր Թովմասյան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ այսօր իր տանը Հատուկ քննչական ծառայության իրականացրած խուզարկությանը։

Նա նշեց, որ չի խոսի իրավական կողմի մասին․ դրանով զբաղվում են իր պաշտպանները։

«Այն, ինչ տեղի է ունենում իմ շուրջ, ՍԴ-ի շուրջ, վկայում է, որ խնդիրները իրոք խորքային են, և օրվա իշխանությունն ունի ինձնից արագ ձերբազատվելու խնդիր»,- նշեց Թովմասյանը՝ հավելելով, որ «այդ ամենն արվում է ակնհայտ․ ողջ հանրությունն ու միջազգային հանրությունը տեղյակ են այդ մասին»։

ՍԴ նախագահի խոսքով՝ իր համար երկրորդական է իր անձի խնդիրը․ «կարևորը երկրի վաղվա օրն է»։

«Չի կարելի տարիներով հավաքած հեղինակությունը էդքան արագ մսխել»,- հայտարարեց Թովմասյանը։

Նա անդրադարձավ նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ ասելով, որ վստահ է՝ «Վանեցյանի սպայի պատիվը թույլ չի տա իրեն լռել»։

«Եթե առ այսօր ես լռում եմ, դա միայն իմ երկի հեղինակությամբ է պայմանավորված»,- նշեց Հրայր Թովմասյանը՝ ասելով, որ «մի օր մի դատավոր պետք է պայքարի իր անկախության համար»։

«Սա իմ խաչն է, որ ես պիտի տանեմ»,- եզրափակեց նա։

Ճեպազրույցի սղագրությունը որոշ խմբագրումներով՝ այստեղ։

Թեմայի շուրջ ավելին՝

Հատուկ քննչական ծառայությունը մեկնաբանել է Հրայր Թովմասյանի փաստաբանի հայտարարությունը

ՀՔԾ-ն խուզարկություն է իրականացնում Հրայր Թովմասյանի բնակարանում. փաստաբան

#ՍիվիլՆեթ #Լուրեր