61 000 դոլար, 77 000 եվրո և 52 միլիոն դրամ․ ՊԵԿ պաշտոնյայի ասուլիսից դուրս 

Պետեկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը հունվարի 24-ին ասուլիս է տվել ու խոսել մաքսանենգության դեմ պայքարում հաջողությունների մասին։

ՍիվիլՆեթն ասուլիսին չի անդրադարձել, սակայն որոշեց հետաքրքրվել Վարդան Վարդանյանի հայտարարագրով։

Վարդան Վարդանյանը այս պաշտոնին նշանակվել է 2018-ին։ Նրա գույքի, ունեցվածքի, եկամուտների հայտարարագրի ուսումնասիրությունից երևում է, որ Վարդանյանը Պետական եկամուտների կոմիտեի համակարգի մեծ ունեցվածք տնօրինող պաշտոնյաներից է։

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Վարդան Վարդանյանը հայտարարագրել է 1 բնակարան, 4 ավտոմեքենա՝ Lexus ES 200, Lexus GX 460, ԳԱԶ 31105, ՎԱԶ 2102 մակնիշների։

ՊԵԿ պաշտոնյայի դրամական միջոցները կազմել են ավելի քան 45 000 դոլար, 69 000 եվրո և 23,5 միլիոն դրամ։ 2018-ի ընթացքում նա 15 միլիոն դրամով օտարել է Lexus GX 460-ը։ Վարդանյանի դրամական միջոցները աճել են՝ կազմելով 45 000 դոլար, 71 000 եվրո և 40 միլիոն դրամ։

Վարդանյանի կնոջ՝ Եվա Իսաջանյանի դրամական միջոցները 2018-ին կազմել են 16 000 դոլար, 26 000 եվրո և 12 միլիոն դրամ։

Ամուսինները, փաստորեն, ընդհանուր հայտարագրել են 61 000 դոլար, 77 000 եվրո և 52 միլիոն դրամ։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել