Հունվարի 24-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որին կառավարությունը սկզբնապես բացասական եզրակացություն էր տվել: Ֆինանսական շուկայի մասնակիցների «Ֆինարմ» ասոցիացիայի տնօրեն Կարեն Զաքարյանը կարծում է, որ օրենսդրական փոփոխությունները կնպաստեն կապիտալի շուկայի զարգացմանը:
ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում Զաքարյանը խոսում է օրենսդրական փոփոխություններից հետո կապիտալի շուկայի զարգացման նոր խթանների մասին, ինչպես նաև անդրադառնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արդշինբանկի» 300 մլն դոլարի պարտատոմսերի թողարկման մասին գրառմանը: