Իմ «կոստյումի» գրպաններում միլիարդներ ու 20-25 լրատվամիջոց չկա․ Նիկոլ Փաշինյան

Հունվարի 25-ին Կապանում մամուլի ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ է ձերբազատվել Սերժ Սարգսյանի համար «կարված կոստյումից»՝ Սահմանադրությունից։ «Իմ կոստյումը Սերժ Սարգսյանի համար կարված կոստյումից ինչո՞վ է տարբերվում։ Իմ գրպաններում միլիարդներ չկան, որ ես օգտագործեմ ընտրակեղծարարների խմբերի, պաշտոններ առնելու-ծախելու, մարդկանց վախեցնելու համար, իմ գրպաններում 20-25 լրատվամիջոց չկա։ Նրանք շարունակում են մնալ նախկին ռեժիմի գրպաններում»,- ասաց Փաշինյանը։

#CivilNet #ՍիվիլՆեթ #ՆիկոլՓաշինյանԱսուլիս

Մեկնաբանել