Եթե «սորոսական» նշանակում է պետության դեմ գործած՝ դո՛ւք եք ամենամեծ «սորոսականները»

Հունվարի 25-ին Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ «Իրավունք» թերթի լրագրողը վարչապետին հարց ուղղեց իշխանության օղակներում «սորոսականների» առկայության մասին և հետաքրքրվեց, թե «ինչո՞ւ վարչապետը չի զսպում նրանց ակտիվությունը, որը երբեմն ակնհայտ ապազգային է»։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նախ խնդրեց բացատրել՝ ինչ է նշանակում «սորոսական», ապա հայտարարեց, որ այդ թեման շահարկում են նախկին իշխանությունների ներկայացուցիչները, որոնց օրոք «Բաց հասարակության հիմանդրամներ» կազմակերպությունը սկսել է իր գործունեությունը Հայաստանում։ «Եթե սորոսական նշանակում է պետության դեմ գործած, ուրեմն դո՛ւք եք ամենամեծ սորոսականները»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

#CivilNet #ՍիվիլՆեթ #ՆիկոլՓաշինյանԱսուլիս

Մեկնաբանել