Հայաստանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում երկրաշարժի զոհերի հարազատներին

Հայաստանը ցավակցություն է հայտնել Թուրքիայի Էլյազիգ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի ընտանիքքներին։

Արտգործնախարարության Թվիթերի էջում հրապարակվել է հետևյալ հաղորդագրությունը․

«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում երեկ Էլյազիգում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժից զոհվածների ընտանիքներին և մաղթում ենք շուտափույթ ապաքինում տուժածներին և տուժած շրջանների վերականգնում»:

#CivilNet #News

Մեկնաբանել