Հայաստանը ցավակցություն է հայտնել Թուրքիայի Էլյազիգ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի ընտանիքքներին։
Արտգործնախարարության Թվիթերի էջում հրապարակվել է հետևյալ հաղորդագրությունը․
«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում երեկ Էլյազիգում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժից զոհվածների ընտանիքներին և մաղթում ենք շուտափույթ ապաքինում տուժածներին և տուժած շրջանների վերականգնում»:
#CivilNet #News