Համացանցը կատակում է Հրայր Թովմասյանի գրիչի պատմության շուրջ (լրացված)

Հունվարի 25-ին Կապանում հրավիրած ասուլիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ամենօրյա ռեժիմով իրեն առաջարկել է իր ծառայությունները։ Այս հայտարարությանը հակադարձել էր Հրայր Թովմասյանը՝ ասելով, որ եթե Փաշինյանը չհրապարակի իր խոսքերը հիմնավորող փաստ, ինքը ստիպված է զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել նրա դեմ։ Թովմասյանի այս հայտարարությանը Փաշինյանը Կապանից պատասխանել էր․ «Երևան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ»։ Այսօր Նիկոլ Փաշինյանն արդեն հրապարակել է իր խոսքով՝ Հրայր Թովմասյանից նվեր ստացած մի գրիչի լուսանկար և պատմել, թե ինչպես է Թովմասյանը իրեն քծնել։

Համացանցում այս պատմության շուրջ կատակները շարունակվում են։

«Լուրեր դժոխքից» ֆեյսբուքյան էջը կատակների շարք է հրապարակել․

«Մենք չէինք ասել, բայց այս նախադասությունը գրվել էր Հրայր Թովմասյանի գրիչով»։

Մեկ այլ կատակում «Լուրեր դժոխքից»-ը գրում է․

– Սա գրիչ է։
– Ի՞նչ։
– Ճտիկով գրի՛չ։

Հրապարակախոս Լուսինե Հովհաննիսյանը գրել է․ «The ՓԱՍՏ Indefinite Tense լինի»:

Armcomedy կայքն էլ հետևյալ «լուրն» է հրապարակել․

«Րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ Սահմադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ներկայացրել է հրաժարականի դիմում։ Դիմումի մեջ մասնավորապես նշվում է.

«Ի հայտ եկած ծանրակշիռ փաստերի ներքո այլևս անհնարին եմ համարում Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունների կատարումը։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ ընդունել իմ հրաժարականը։»

Դիմումը ստորագրված է մատիտով։

Նախագահ Արմեն Սարգսյանը Հավայան կղզիներում կայանալիք միջազգային տնտեսական ֆորումից վերադառնալուն պես կբավարարի դիմումը»:

Մեդիա և ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Ֆեյսբուքում գրել է․

«Հիշեցնենք.
*Գրիչ
*Կափարիչ
*Զգլխիչ
*Կառավարիչ
*Ահաբեկիչ
– սրանք ոչ հայրանուն են, ոչ էլ սերբական ազգանուն։ Ու էլի լիքը բան չեն

Քիթ, կոկորդ, ականջի ու լեզվի կոմիտե»։

Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Մինասյանը գրել է․

«Հրայր Թովմասյանի տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել են տասնյակ գրիչներ, հարուցվել է քրգործ ։) Գրենական պիտույքներ վաճառողները բողոքի ցույց են անում կառավարության շենքի դիմաց»։

Arkangel Shamerjian օգտատերը գրել է․

Նվիրել է նա ինձ գրիչ,
Որ տամ նրան ես թավիշ,
Բայց չգիտի էդ բալբոսը,
Որ տխրում է ալբատրոսը,
Դրա համար կգրեմ ես,
Գրիչով այս նվիրական,
Որն է սիրո առհավատչյան.
Կարդա գիրս’ կեր գրիլս,
Վզիկ, թեւիկ ու քարաճիկ

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը գրել է․

Ժողովուրդ ջան, լավ պրծա։

Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո մեկ անգամ եմ հանդիպել, հարց եմ տվել, առանց ջան ասելու՝ Ամուլսարի վերաբերյալ ու շատ խիստ, առանց շողոքորթելու արձագանքել եմ, որ իր պատասխանն ինձ չբավարարեց, թե չէ ջան-ով որ դիմեի, հիմա կասեր՝ շողոքորթեց։ Գրիչ չեմ նվիրել, ավելին, անգամ սելֆի չեմ արել իր հետ։ Գնացեք, մտածեք, ով սելֆի ունի Փաշինյանի հետ, կրակն է ընկել, դա լուրջ ապացույց է՝ շողոքորթություն պարունակող։

Մեկնաբանել