Հրայր Թովմասյանի պաշտպանները հայցադիմում են պատրաստում Նիկոլ Փաշինյանի դեմ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանները հայցադիմում են նախապատրաստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ․ այս մասին գրառում է արել Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

«Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը»,- գրել է Մակինյանը։

Հրայր Թովմասյան․ Եթե Փաշինյանը չհրապարակի իր խոսքերը հիմնավորող փաստ, ստիպված եմ զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել նրա դեմ

Մեկնաբանել