Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանները հայցադիմում են նախապատրաստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ․ այս մասին գրառում է արել Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
«Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը»,- գրել է Մակինյանը։