«Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը վայր կդնի մանդատը

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը վայր կդնի մանդատը, ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նույն խմբակցության ներկայացուցիչը:

«Մենք ևս մեկ անգամ վերահաստատեցինք, որ մեր որդեգրած սկզբունքներին դեմ է, հորդորեցինք Հենրիկ Հարթենյանին, որ հրաժարվի մանդատից», – ասաց ավագանու անդամը՝ ավելացնելով, որ Հարթենյանը հանդես կգա հայտարարությամբ:

Հենրիկ Հարթենյանը Ֆեյսբուքի «Պատմություններ»-ում հրապարակել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դստեր ֆեյսբուքյան էջը՝ գրելով «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»։

Իմքայլականի արարքը բուռն արձագանք է գտել սոցցանցերում, ծավալվել է ատելության խոսքի անթույլատրելիության շուրջ բանավեճ։

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել