Գեորգի Կուտոյանի ինքնասպանության վարկածը հաստատվել է․ ՔԿ

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանության վարկածը հաստատվել է։ «Լուրեր»-ը, վկայակոչելով Քննչական կոմիտեի մամուլի քարտուղարին, տեղեկացրել է, որ Գեորգի Կուտոյանի այրին դիմել է իրավապահ մարմնին՝ խնդրելով չհրապարակել ինքնասպանության շարժառիթները:

Հունվարի 17-ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ քունքի հրազենային վիրավորումով:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարել է, որ Կուտոյանի «մահվան առնչությամբ ձեռք են բերվել բավականաչափ տվյալներ, որոնք վկայում են նրա ինքնասպանության մասին»։

Մեկնաբանել