2020-ին պետք չէ սպասել վարկերի տոկոսադրույքների լուրջ նվազում. զրույց տնտեսագետի հետ

Հայաստանի 17 բանկերը, բայցի «ՎՏԲ-Հայաստան»-ից, 2019 թվականը փակել են զգալի շահույթով: Ֆինանսական համակարգը կայուն է, իսկ ընդհանուր պատկերը՝ դրական․ ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում ասում է տնտեսագետ Հայկազ Ֆանյանը։ Նա նկատում է՝ զգալիորեն աճել է բանկերի վարկային պորտֆելը, որում բավական մեծ է սպառողական վարկերի ծավալը, իսկ ահա արդյունաբերությանն ուղղվող վարկային միջոցները նվազել են։ Տնտեսագետը մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ սպառողական վարկերն ավելի արագ են աճում, քան մարդկանց եկամուտները: Հայկազ Ֆանյանը խոսում է Հայաստանի ֆինանսական համակարգում 2019-ին տեղի ունեցած զարգացումների ու 2020-ի սպասումների մասին։

#Հարցազրույց