Մայիլյանին սատարելու համար Արցախում երեք կուսակցություն դաշինք է կազմել

Ստեփանակերտում կայացել է արցախյան երեք քաղաքական ուժերի՝ Արցախի ռամկավար ազատական, «Ինքնություն և միասնություն» և «Վաղվա Արցախ» կուսակցությունների ղեկավար մարմինների համատեղ նիստը, ձևավորել է «Մայիլյան – Նոր Արցախ» նախընտրական դաշինք, որը նախագահական ընտրություններում սատարելու է Մասիս Մայիլյանին։

Մասիս Մայիլյանը գլխավորելու է նաև դաշինքի համամասնական ցուցակը խորհրդարանական ընտրություններում։

«Մեր այս դաշինքը հզոր խթան կհանդիսանա Արցախում արմատական բարեփոխումների ծրագրերի քննարկման և ընդունման նպատակով հանրության առողջ ուժերի լայն համախմբանն ուղղված ակտիվ ու վճռական գործունեության համար։ Վայրկյան անգամ չեմ կասկածում՝ բարեփոխումների արդյունքում մենք համատեղ ուժերով ապահովելու ենք մեր երկրի անվտանգ, բարեկեցիկ, հուսալի, արդար, քաղաքակիրթ և ժողովրդավարական ապագան, մի խոսքով՝ կերտելու ենք մեր Նոր Արցախը»,- ասել է Մասիս Մայիլյանը։

Մեկնաբանել