Տեսողական ընկալման գնահատումը և տեսողական խանգարումները

Տաթևիկ Ղահրամանյան

Տեսողական ընկալումը մեծ դեր է խաղում յուրաքանչյուրի կյանքում: Մարդու համար կարևոր զգայական համակարգերի խանգարումները, ինչպիսիք են տեսողությունը և լսողությունը, չեն զրկում մարդուն օբյեկտիվ, ռեալ իրականության համարժեք արտացոլման հնարավորությունից, սակայն մարդը իրեն անլիարժեք է զգում:   

Աչքը տարբերում է հատկանիշների ութ կարգ` գույն, ձև, չափ, հեռավորություն, մարմնականություն, հանգստություն, շարժում: 

Կարճ տարածության վրա աշխատելիս մարդիկ հոգնում են և բողոքում վատ տեսողությունից, գլխացավերից: Երբեմն տեսողական հոգնածությունը այնքան ուժեղ է լինում, որ մարդկանց մոտ հիվանդագին վիճակ է լինում` հոգնածություն, գլխացավ, գլխապտույտ, աչքերի ցավ:

Կարևոր են տեսողական ընկալմանը նպաստող միջոցառումները: Տեսողության խանգարում ունեցող երեխաների տեսողական ընկալման մեջ մեծ է ֆիզիկական դաստիարակության դերը և նշանակությունը: Այն ապահովում է երեխաների առողջության ամրապնդումը, ֆիզիկական զարգացումը, շարժողական հմտությունների և կարողությունների ձևավորումը, նաև նպաստում է առօրյայի ճիշտ կազմակերպմանը: 

Տեսողական ընկալման միջոցով մարդը հետևում է գործողությունների ճշտությանը: Տարեցտարի ամբողջ աշխարհում աճում է տեսողության խանգարումներով անձանց թիվը: 

Տեսողության խանգարման բնույթը կապված է հիվանդության առաջացման պատճառների, տեսողության կորստի չափի, տարիքային առանձնահատկությունների, օրգանիզմի ընդհանուր դրության, տվյալ անձի հոգեկան վիճակի, անատոմիական, նյարդահոգեկան, սոցիալական և այլ հանգամանքների հետ: 

Մարդը ունի հինգ զգայարան` տեսողական, լսողական, համի, հոտի և շոշափելիքի: Երբ մարդը զրկված է տեսողությունից, բացի շոշափողական և լսողական օրգանների գործունեության ուժեղացումից, ակտիվանում է նաև հոտառական և համի օրգանների գործունեությունը:

Գլխուղեղի հետ կապված տեսողության կորստի դեպքում գործն ավելի բարդ է: Լրիվ կուրության դեպքում կարող են լինել ավելի բարդ խանգարումներ և ծանր հոգեկան ապրումներ, հիվանդություններ: Տեսողությունից լրիվ զրկված անձինք տարբերվում են լուսազգացողության ընդունակություն ունեցողներից ևթույլ տեսողներից:

Հատուկ կրության վերաբերյալ գրականությունում ներկայացված են տարբեր խաղեր, խաղային վարություններ, որոնք ուղղված են տեսողական ընկալման զարգացմանը, տարածական կողմնորոշմանը, առողջության ամրապնդմանը, ֆիզիկական զարգացմանը, հոգնածության վերացմանը, մկանային համակարգի ամրապնդմանը: 

Երեխաների տեսողական ընկալման զարգացման մակարդակը ստուգելու համար կարելի է կիրառել տարբեր թեստեր:

Նկար 1. Հարյուր վանդականոց աղյուսակում թույլ տեսնող երեխաների գույների տեսողական ընկալման համեմատական ցուցանիշները: 

Թեստ` Գտնել գույների, երկրաչափական պատկերների, առարկայական նկարների կրկնման քանակը: