Բրիտանիան ողջունում է ՀՀ կառավարության լայնածավալ բարեփոխումները

Մեծ Բրիտանիան ողջունում է Հայաստանի կառավարության հանձնառությունը լայնածավալ բարեփոխումների իրականացմանը․ այս մասին ասված է ՄԹ հայտարարությունում, որն արվել է ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման 35-րդ նստաշրջանին։

«Մեծ Բրիտանիան ողջունում է Հայաստանի առաջընթացը 2015-ի իր դիտարկումից ի վեր, ինչպես նաև կառավարության հանձնառությունը լայնածավալ բարեփոխումներին։ Մենք, մասնավորապես, ընդունում ենք 2018թ․ դեկտեմբերին անցկացված ընտրությունները։ Մենք նաև ողջունում ենք Հայաստանի առաջընթացը մամուլի ազատության հարցում, սակայն շարունակում ենք մտահոգված լինել ատելության խոսքի և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների դեմ հարձակումների դեպքերով։

Մեծ Բրիտանիան ողջունում է Հայաստանի առաջխաղացումը սեռերի հավասարության և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի վերաբերյալ օրենսդրական բարեփոխումների ընդունման հարցում»։

Հայտարարության վերջում Միացյալ Թագավորությունը Հայաստանին առաջարկում է ընդունել և վավերացնել որոշ օրենքներ։

Աղբյուրը՝ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքը

Մեկնաբանել