Վարչապետի որոշմամբ հետաձգվեց 4 մլն եվրո արժողությամբ ներդրումային ծրագիրը

Կառավարության հունվարի 30-ի նիստին օրակարգից հանվեց ու հետաձգվեց շուրջ 4 մլն եվրո արժողությամբ ներդրումային ծրագիրը, որով նախատեսվում էր Բագրատաշենի և Բավրայի մաքսային կետ-բաժինների տարածքում անմաքս առևտրի խանութներ կառուցելու թույլտվություն տրամադրել: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի ներկայացրած հարցը և հիմնավորումները չբավարարեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վերջինս դժգոհեց, որ հողհատկացումները մինչև հիմա կատարվում են կառավարության ուղիղ որոշումներով, ոչ թե բաց մրցութային եղանակով:

#CivilNet #ՍիվիլՆեթ #ԿառավարությանՆիստ

Մեկնաբանել