Կյորես – Գորիս․ հարավի կոլորիտը

«Քաղաքն ունի երկու անուն՝ Գորիս և Կյորես, որոնցում պարփակվում է մի քաղաք երկու իմաստով, մի բնակավայր՝ երկու տարբեր ժողովրդով, որոնք ունեն իրենց առանձին սովորությունները, առանձին շահերը և մինչև անգամ նրանց անուններն են տարբեր: Երբ կյորեսեցուն հարցնում ես, թե ինչ ազգից ես, նա տալիս է տոհմի անունը՝ Ավետանց, Շալունց, Բակունց և այլն: Իսկ եթե բացատրես, որ ազգությունն ես հարցնում, այլ ոչ թե տոհմը, կասի, որ կյորեսեցի է… Զանգեզուրի մարդ է: Ու որ հարցնես՝ մի՞թե հայ չէ, կասի, թե չգիտի ինչ է… հետո էլ կասի, որ եթե Գորիսի մարդիկ էլ են հայ, ինքն իր հայությունից դուրս է գալիս…». հայտնի Կյորեսցու՝ Ակսել Բակունցի «Կյորես» պատմվածքից է։

Հայաստանի հարավում գտնվող Սյունիքի կոլորիտային քաղաքի ձյունառատ փողոցներում շրջել ենք Արտուր Խոջաբաղյանի հետ, խոսել անցյալի ու ներկայի Գորիսի մասին։

Մեկնաբանել