Միջգերատեսչական հանձնաժողով՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով. հաղորդում է e-gov.am կայքը։

Հանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալն է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հանձնաժողովում ընդգրկված են Առողջապահության, Արտաքին գործերի, Արտակարգ իրավիճակների նախարարների տեղակալները, Քաղավիացիայի կոմիտեի նախագահը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարները, ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ տնօրենը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հայաստանի գրասենյակի ղեկավարը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագրերի համակարգողը:

Հանձնաժողովի նախագահին հանձնարարվել է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն առկա իրավիճակի և իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

Ավելին՝ 

Կորոնավիրուսի թեստեր ձեռք բերելու պայմանավորվածություն ունենք․ Արսեն Թորոսյան