Վանեցյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում երկու քրեական գործերի շրջանակում

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Վանեցյանը Քննչական կոմիտեում հարցաքննվել է երկու քրեական գործով, որոնցից մեկը վերաբերում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում եղած չարաշահումների գործին, իսկ մյուսը՝ ՀՔԾ պետի, իր և վարչապետի միջև եղած հեռախոսազրույցներին։ Լրատվամիջոցների հետ զրույցում տեղեկությունը հաստատել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։

Երկու գործերով էլ ԱԱԾ նախկին տնօրենը եղել է վկայի կարգավիճակով։ Հեռախոսային գաղտնալսումների գործով հարցաքննվել են նաև Նիկոլ Փաշինյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ Իսկ ֆեդերացիայում չարաշահումների հետ կապված գործով մասնավորապես քննվում են ֆուտբոլային ակադեմիաների կառուցապատման դրվագն ու Հանրապետական մարզադաշտին կից գործող ծաղկի շուկայի շահագործումը։

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել