Քաղաքապետը համաձայնություն չտվեց Աջափնյակում նոր քարհանքի շահագործմանը

Երևանի քաղաքապետը որոշում է կայացրել Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործմանը համաձայնություն չտալու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը։

Ավելի վաղ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը հայտնել էր, որ իրենց խմբակցությունը նախնական բացասական կարծիք ունի նոր հանքի շահագործման վերաբերյալ։

«Սենթրալ Իսթեյթ» ՍՊԸ-ն մտադիր էր շահագործել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի սահմաններում գտնվող Սպանդարյանի տուֆի և բազալտի հանքավայրը:

Թեմայի վերաբերյալ հետաքննություն էր իրականացրել Հետք պարբերականը։

Տե՛ս՝ Երևանում երկու տարի ապօրինի բաց հանք է շահագործվում

#CivilNet #News

Լուսանկարը՝ Հետքի