Հայաստանը ժամանակավորապես կասեցնում է վիզաների ազատ ռեժիմը Չինաստանի հետ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը փետրվարի 1-ից մինչ մարտի 31-ը ժամանակավոր կասեցվում է․ այս մասին հայտնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նոր կորոնավիրուսով պայմանավորված (2019-nCoV)՝ Չինաստանում համաճարակային իրավիճակ է։ Վիրուսի փոխանցման հիմնական գործոն են դարձել թեթև նախուտեստները, մասնավորապես՝ ծովամթերքից և օձից պատրաստված։

Տե՛ս Կորոնավիրուսի թեստեր ձեռք բերելու պայմանավորվածություն ունենք․ Արսեն Թորոսյան

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ:

Հունվարի 31-ի դրությամբ վիրուսը Չինաստանում հաստատվել է 9 737 մարդու մոտ, վիրուսի առկայությունը կասկածելի է 15 238-ի մոտ, մահացել է 213 մարդ, բուժվել` 176-ը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը գլխավոում է Տիգրան Ավինյանը։

Լուսինե Վարդանյան