Կորոնավիրուս․ Չինաստանից՝ Հայաստան

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Սա արվել է այն բանից հետո, երբ արձանագրվել են մարդուց մարդուն վիրուսի փոխանցման դեպքեր: Հայաստանում վիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար ձեռնարկվում են համապատասխան միջոցներ: Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ այս պահին որևէ վտանգ չկա։

Հունվարի 31-ին, հայտնի դարձավ, որ Հայաստանը երկու ամսով կասեցնում է Չինաստանի քաղաքացիների համար մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը։