Զինվոր Վահրամ Ավագյանի մահվան գործով ձերբակալվել են երեք ծառայակիցները, այդ թվում՝ Առաքել Մովսիսյանի որդին

Հունվարի 30-ին Արցախի ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակում ձերբակալվել են Ավագյանի ծառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը, հաղորդում է Քննչական կոմիտեն։

Դավիթ Առաքելյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանի (Շմայս) որդին է։

«Վերջիններս ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում:(Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով)»,- նշվում է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Վահրամ Մկրտիչի Ավագյանի հարազատները և բարեկամներն այսօր նրա մարմինը բերում էին Երևան՝ հայտարարելով, որ իրենց որդին չէր կարող ինքնասպան լինել։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հորդորով հարազատները որոշեցին Վահրամ Մկրտչյանի դին տանել հուղարկավորության:

Տե՛ս նաև՝

Արցախում հրազենային վիրավորումից զինծառայող է մահացել

Զինծառայողի մահվան փաստով հարուցվել է քրգործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով

#CivilNet #News

Մեկնաբանել