Քաղցկեղը՝ քաղաքի գլխավերևում

Ըստ Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալության (International Agency for Reaearch on Cancer)՝ ազբեստը, հայերեն՝ կտավաքարը, քաղցկեղածին է։ Թեև Հայաստանում ազբեստ չի արտադրվում և չի ներկրվում, սակայն ազբեստից պատրաստված տանիքներն ամենուր են, որ գալիս են նախկինից։

Սիվիլնեթի Գեղեցիկ Ոսկանյանը թեմայի շուրջ զրուցել է առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հակոբյան» բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանի հետ։