Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ տեղեկացրել է, որ Հայաստանը ստացել է կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը։
«Քիչ առաջ ստացանք կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը։ Դրանք շատ կարևոր են հիվանդության կանխարգելման և բուժման համար։
Մինչ օրս հիվանդությանը բնորոշ ախտանիշներով պացիենտ չենք ունեցել, սակայն այսուհետ կկարողանանք կասկածելի դեպքերում նաև լաբորատոր ստուգում անցկացնել։
Մնացած բոլոր հակահամաճարակային միջոցառումները պատշաճ իրականացվում են»,- գրել է Թորոսյանը։
Միջգերատեսչական հանձնաժողով՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար
#ՍիվիլՆեթ #Լուրեր