Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշման թեստեր է ստացել․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ տեղեկացրել է, որ Հայաստանը ստացել է կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը։

«Քիչ առաջ ստացանք կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը։ Դրանք շատ կարևոր են հիվանդության կանխարգելման և բուժման համար։

Մինչ օրս հիվանդությանը բնորոշ ախտանիշներով պացիենտ չենք ունեցել, սակայն այսուհետ կկարողանանք կասկածելի դեպքերում նաև լաբորատոր ստուգում անցկացնել։

Մնացած բոլոր հակահամաճարակային միջոցառումները պատշաճ իրականացվում են»,- գրել է Թորոսյանը։

Միջգերատեսչական հանձնաժողով՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար

#ՍիվիլՆեթ #Լուրեր