Վերաքննիչը մերժեց դատավոր Արմեն Դանիելյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը

Փետրվարի 3-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ դատավոր Արմեն Դանիելյանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։

Օրեր առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանն ու Արամ Վարդևանյանն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին, որի նախագահությամբ մեկնարկել էր Մարտի 1-ի բոլոր նյութերը պաշտպաններին տրամադրելու գործով առաջին նիստը։ Ներկայացնելով հինգ հիմնական պատճառ՝ պաշտպաններն ընդգծել էին, որ դատավոր Դանիելյանը չի կարող սույն գործով անաչառ որոշում կայացնել։

Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Արմեն Դանիելյանին

Ժաննա Ավագյան

Մեկնաբանել