Արցախում թեթև հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Արթուր Տիգրանի Դալաքյանը

Փետրվարի 3-ին՝ ժամը 07:35-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, թեթև հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արթուր Տիգրանի Դալաքյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Աղբյուրը՝ Արցախի ՊԲ կայքը

Մեկնաբանել