Կենդանաբանական այգու ուղտերից մեկը անկել է

Երևանի կենդանաբանական այգում պահվող ուղտերից մեկն անկել է․ ՍիվիլՆեթի հետ զրույցում կենդանաբանական այգուց հաստատեցին այս լուրը։

Կենդանու անկման պատճառները դեռ հայտնի չեն. սպասում են լաբորատորիայից փորձաքննության արդյունքներին։

Կենդանաբանական այգում անկման դեպքեր նաև 2019-ի նոյեմբերին էին գրանցվել։ Թափառող շների հարձակումների պատճառով անկել էին երեք կենգուրու և երեք մուֆլոն։

Ավելին՝

Կենդանաբանական այգու տնօրենը ազատեց զբաղեցրած պաշտոնը