Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացրել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում. ՍիվիլՆեթին այս մասին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:
«Մանրամասների վերաբերյալ կտարածենք մամուլի հաղորդագրություն»,- նշեցին ԱԱԾ-ից:
Լրատվամիջոցներում տարածվող լուրերի համաձայն՝ Վերմիշյանին բերման են ենթարկել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ պաշտոնյայի դեմ կա հարուցված քրեական գործ՝ կոռուպցիոն չարաշահումների և հովանավորչության հանցակազմով։ Վերմիշյանը հերքել է իր առնչությունը այդ քրեական գործին։
Լուսինե Վարդանյան